Հայաստանի սնանկության իրավունքի և պրակտիկայի վերաբերյալ առցանց ուսուցման այս դասընթացը համապարփակ հիմնարար դասընթաց է սնանկության գծով մասնագետների համար: Այն նպատակ ունի հայաստանյան պրակտիկ աշխատողներին տրամադրել մանրամասն գիտելիքներ սնանկության հետ կապված տարբեր թեմաների վերաբերյալ՝ իրենց ամենօրյա մասնագիտական գործունեության մեջ կիրառելու նպատակով: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը պատրաստել է այս դասընթացը՝ համագործակցելով Հայաստանի արդարադատության նախարարության, Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա ինքնակարգավորվող կազմակերպության և «ՀԱՊ» փաստաբանական գրասենյակի հետ:
Հայաստանում սնանկության իրավունքի վերաբերյալ էլեկտրոնային ուսուցման դասընթացը համապարփակ խորացված դասընթաց է, որը ներառում է սնանկության ոլորտի ներպետական և միջազգային մոտեցումները: Այն նպատակ ունի հայ դատավորներին տեղական և միջազգային տեսանկյուններից գիտելիքներ փոխանցել սնանկությանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ: Դասընթացը մշակվել է Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից, ՀՀ Արդարադատության ակադեմիայի և ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի հետ համատեղ, «Աջակցություն Բարձրագույն դատական խորհրդին` Հայաստանում նոր սնանկության դատարանի գործառնական օժանդակության և կարողությունների զարգացման համար» ծրագրի շրջանակներում: